Not Selected

ԵՎՀԵՆ ԲՈՒԴՆԻԿԸ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ՓՅՈՒՆԻԿՈՒՄ»

01/03/2021

«Ուրարտու» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների միջև կայացել է տրանսֆերային գործարք, համաձայն որի 30-ամյա հարձակվող Եվհեն Բուդնիկը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում»։

«Ուրարտուն» հաջողություն է մաղթում ուկրաինացի ֆուտբոլիստին իր նոր ակումբում։

Հավելենք, որ Բուդնիկն «Ուրարտուում» անցկացրել էր 11 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։