Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

21/03/2021

Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Գյումրի-աղջիկներ» թիմի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1։ 

Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ կեսում։ Նախ գոլ խփեցին դաշտի տերերը, աչքի ընկավ Սվետլանա Համբարձումյանը, իսկ քիչ անց «Ուրարտու-աղջիկները»՝ Մարիամ Նալբանդյանի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։

Այս խաղում վաստակելով 1 միավոր Քնարիկ Գրիգորյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 10 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականով։ 14-րդ տուրում «Ուրարտու-աղջիկների» մրցակիցը կլինի «Նորավանք-աղջիկներ» թիմը։

Ներկայացնում ենք Գյումրիում կայացած հանդիպման ֆոտոշարքը.