Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՂԹԵՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

24/03/2021

«Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ և առավելության հասավ 2-1 հաշվով։ «Ուրարտու-2»-ից աչքի ընկան Հարություն Ստեփանյանն ու Կորյուն Սեդրակյանը, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ից միակ գոլը խփեց Յուրի Քոլոզյանը:

Առաջին խմբի առաջնությունում միջազգային խաղերով պայմանավորված դադար է, բայց այս ժամանակահատվածը «Ուրարտու-2»-ի նոր ձևավորված մարզչական շտաբի համար շատ լավ հնարավորություն էր ֆուտբոլիստների կարողություններին ավելի լավ ծանոթանալու համար։ Հենց այդ առումով «Արարատ-Արմենիա-2»-ի հետ ընկերական հանդիպումը կարևոր էր։ 

Բուն խաղն անցավ բավականին հետաքրքիր պայքարում։ Երկու կողմերն էլ բավականին նախաձեռնող ֆուտբոլ ցուցադրեցին, ինչն էլ ավելի դիտարժան դարձրեց հանդիպումը։ Առաջին կեսում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բացեցին հաշիվը, եզրից կատարված փոխանցումից հետո աչքի ընկավ Հարություն Ստեփանյանը։ 

Երկրորդ կեսի միջնամասում «Ուրարտու-2»-ի կազմն ամբողջությամբ փոխվեց, բայց դրանից խաղի դիտարժանությունը չպակասեց։ «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Յուրի Քոլոզյանը, սակայն ընդամենը 10 րոպե անց բազմաքայլ հրաշալի կոմբինացիայի արդյունքում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան, աչքի ընկավ Կորյուն Սեդրակյանը։ Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին։ «Ուրարտու-2» - «Արարատ-Արմենիա-2» 2-1։

Հավելենք, որ Առաջին խմբի առաջնությունն «Ուրարտու-2»-ի համար կվերսկսի ապրիլի 2-ին։ Թիմը կուղևորվի Սիսիան, որտեղ 9-րդ տուրից հետաձգված խաղի շրջանակում ուժերը կչափի «Լեռնային Արցախի» հետ։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 2-1

1-0 Հարություն Ստեփանյան (33’) 1-1 Յուրի Քոլոզյան (75’), 2-1 Կորյուն Սեդրակյան (85’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (23․Վազգեն Մանուկյան 64'), 3․ Էրիկ Ղարիբյան (70․Արման Մարտիրոսյան 64'), 2․ Սերգեյ Հարությունյան (6․ Նարեկ Դավթյան 64'), 99․ Ռուբեն Աբրահամյան (8. Գևորգ Գրիգորյան 46’), 18․ Համլետ Սարգսյան, 24․ Դավիթ Թալալյան (13. Էդգար Ղուլինյան 64'), 12․ Արա Ջոլակյան (14. Կորյուն Սեդրակյան 64'), 9․ Արթուր Իսրայելյան (16․Արայիկ Էլոյան 80'), 16․ Արայիկ Էլոյան (7․ Սամվել Հակոբյան 64'), 21․ Հարություն Ստեփանյան (33 Հարություն Հարությունյան 64')։

Պահեստայիններ՝ 71 Հրաչ Սահակյան, 70 Արման Մարտիրոսյան, 6 Նարեկ Դավթյան, 23 Վազգեն Մանուկյան, 8 Գևորգ Գրիգորյան, 14 Կորյուն Սեդրակյան, 13 Էդգար Ղուլինյան, 15 Ռաֆայել Մովսիսյան, 33 Հարություն Հարությունյան, 7 Սամվել Հակոբյան։