Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐՆ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

07/03/2021

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանում «Ուրարտուի» աղջիկների թիմը մարտի 7-ին անցկացրեց առաջին հանդիպումը։ Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանն անցկացնող «Ուրարտու-աղջիկները» 11-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերը չափեց առաջնության հավակնորդ թիմերից մեկի՝ «Հայասայի» հետ և պարտվեց 5-0 հաշվով։ Մեր դարպասապահ Յանա Հարությունյանը աչքի ընկավ մի քանի գեղեցիկ սեյվերով, բացի այդ, կարողացավ հետ մղել մրցակցի 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո գյումրեցիները վաստակած 23 միավորով հավասարվեցին առաջին հորիզոնականով ընթացող «Ալաշկերտ-աղջիկներին», իսկ մեր աղջիկները 15 միավորով 4-րդն են։ 

Հավելենք, որ հաջորդ տուրը «Ուրարտու-աղջիկները» բաց կթողնի, իսկ 13-րդ տուրում կհյուրընկալվի «Գյումրի-աղջիկներ» թիմին։ Խաղը կկայանա մարտի 21-ին՝ 15։30-ին, Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում։ 

«Ուրարտու-աղջիկներ» - «Հայասա» հանդիպման ավելի շատ լուսանկարների համար կարող եք այցելել մեր ակադեմիայի ինստագրամյան էջ։