Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-1-05»-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-18 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

27/06/2021

Հանգստյան օրերին չեմպիոնության համար հերթական պայքարը մղեց «Ուրարտուի» մեկ այլ թիմ՝ Հայաստանի Մ-18 տարեկանների Բ խմբում ընդգրկված «Ուրարտու-1-05»-ը։ Առաջնության վերջին տուրում մեր տղաները հյուրընկալվեցին «Ակադեմիա-2-05» թիմին։ 

Հանդիպման առաջին կեսում Էդիկ Վարդանյանի հեթ-տրիկի շնորհիվ «Ուրարտուին» հաջողվեց 3 գնդակի առավելություն ձեռք բերել ու լուրջ հայտ ներկայացնել հաղթանակի համար։ Արդեն երկրորդ խաղակեսում այս ֆուտբոլիստը խփեց նաև 4-րդ գնդակը։ Վարդանյանի գոլերին հաջորդեցին Վահագ Ղազարյանի և Գրիգ Չիլինգարյանի դիպուկ հարվածները։ Մրցակիցն էլ 2 անգամ կարողացավ աչքի ընկնել՝ տուգանայինից խփված գոլերով։

Այսպիսով, Արթուր Ղասաբօղլյանի գլխավորած թիմը հռչակվեց Մ-18 տարեկանների չեմպիոն՝ 16 խաղում տոնելով 13 հաղթանակ։