Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ

01/07/2021

Հայաստանի մինչև  17 տարեկանների հավաքականը ընկերական երկրորդ հանդիպումն անցկացրեց Պորտուգալիայի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ։ Այս անգամ մեր ընտրանին պարտվեց 2-0 հաշվով։

«Ուրարտու» ֆուտբոլիստներ Ալիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաշոյանը մասնակցեցին այդ խաղին։ Հովհաննիսյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին, իսկ Լևոն Բաշոյանը փոխարինման մտավ 78-րդ րոպեին։