Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՌԱԲԼՈՒՐ

29/09/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի աշխատակիցները սեպպտեմբերի 29-ի առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ակումբի աշխատակից, Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Սիմոն Իսրայելյանի հիշատակին։ 

Հավելենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում դրսևորած արիության և խիզախության համար Սիմոն Իսրայելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 

Հավերժ Փառք ու խոնարհում։