Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

22/07/2020

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հուլիսի 28-ից 30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Ռուբեն Եսայանին, Գևորգ Տարախչյանին, Էրիկ Սիմոնյանին, Գոռ Լուլուկյանին, Սամվել Հակոբյանին և Կարեն Գալստյանին։

Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի առաջին ուսումնամարզական հավաքն է։