Not Selected

ԷԲԵՐՏ ԿԱՐԴՈՍՈՆ ՀԵՌԱՑԱՎ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

14/07/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և բրազիլացի պաշտպան Էբերտ Կարդոսոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականի ձմռանը: Թիմի կազմում նա անցկացրել էր պաշտոնական 5 հանդիպում: