Not Selected

«Ուրարտու» ՖԱ-ը և Ադամու Աբդուլլահին խզել են աշխատանքային պայմանագիրը

05/12/2019

Default Image

«Ուրարտու» ՖԱ-ը և թիմի կիսապաշտպան Ադամու Աբդուլահին փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:

Նիգերիացի ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմը համալրել է 2018 թվականից: Այս ընթացքում նա անցկացրել է 21 խաղ, դարձել 1 գոլի հեղինակ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում 26-ամյա պաշտպանին թիմի կազմում անցկացրած խաղերի համար, ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում: