Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

15/10/2020

Հոկտեմբերի 19-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի «Վանի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։00-ին։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։

Հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգներն անցկացվելու են հեռավար տարբերակով։

Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 95-69-09-10: