Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԱՅՍ ԴԺՎԱՐ ՊԱՀԻՆ ՍԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ»

18/11/2020

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ ու առավելության հասավ 1-0 հաշվով։ «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն այս խաղում նշեց իր նորամուտը ազգային հավաքականի կազմում, իսկ խաղից հետո կիսվեց իր տպավորություններով․

«Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի։ Էմոցիաներն այնքան շատ են, որ դժվարանում եմ խոսել խաղի մասին։ Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր»,- մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը։