Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՇԱՏ ԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ»

17/05/2020

Զրուցել ենք «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ։ 23-ամյա կիսապաշտպանը խոսել է թիմի մարզավիճակի, մարզումների ու այն մասին, թե ինչ անհամբերությամբ են սպասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները մրցաշրջանի վերսկսմանը

 

ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ճիշտն ասած շատ էինք կարոտել պարապմունքները, հիմա էլ մեծ սիրով ու ինտենսիվությամբ մարզվում ենք։ Մեր մարզավիճակը ես կգնահատեմ լավ, որովհետև արդեն տևական ժամանակ է, ինչ վերսկսել ենք մարզումները, անցկացնելով բավականին ծանրաբեռնված պարապմունքներ։ Կարծում եմ, որ թիմը լավ վիճակում է» ։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անկեղծ ասած վերջին օրերին սպասում էինք պաշտոնական հայտարարության այն մասին, թե երբ է վերսկսվելու Հայաստանի առաջնությունը։ Արդեն գիտենք, որ Բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկում է մայիսի 23-ից, մենք պայքարի դուրս կգանք մայիսի 25-ին, մրցելով «Արարատի» հետ։ Իսկապես շատ ենք սպասել ու շատ ուրախ ենք այդ կապակցությամբ։ Ցավալի է, որ մեկնարկում խաղալու ենք առանց հանդիսականների, բայց լավն այն է, որ խաղերը սկսում են» ։

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այս շրջանում միանշանակ շատ կարևոր են ընկերական հանդիպումները։ Պետք է 3 ստուգողական խաղ ունենայինք։ Ցավալի է, որ երկրորդ հանդիպումը չեղարկվեց, բայց որևէ խնդիր չկա։ Ընկերական այս երկու հանդիպումները կօգնեն մեզ լավ մարզավիճակ հավաքել  ու պատրաստ ներկայանալ առաջնության վերսկսմանը» :