Not Selected

ՀՐԱՉ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ՝ ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՆԴԱՄ

23/12/2019

ՀՖՖ գրասենյակում դեկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի և գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ․

«Գործադիր կոմիտեում ընդգրկված ցանկացած անձ լուրջ առաքելություն ունի, որին պետք է վերաբերվի մեծ պատասխանատվությամբ։ Նպատակը՝ տեղի ունեցող գործընթացները համակարգելն է ի օգուտ հայկական ֆուտբոլի։

Շատ եմ կարևորում, որ Գործադիր կոմիտեում ընդգրկված են ակումբների ներկայացուցիչներ, դա նշանակում է, որ առաջացած ցանկացած խնդիր անմիջական քննարկումների շնորհիվ կլուծվի հեշտությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Հրաչ Աղաբեկյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է իր գործադիր տնօրենին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու հաջող աշխատանք:

Ստորև ներկայացնում ենք Հրաչ Աղաբեկյանի կենսագրությունը.

Հրաչ Աղաբեկյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 12-ին:

2006 թվականին ավարտել է Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցը:

2010-ին ավարտել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել է բակալավրի որակավորման աստիճան:

2010-2012թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2014-ին ավարտել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել է մագիստրոսի որակավորման աստիճան:

Ամուսնացած է, ունի 1 դուստր:

Ֆուտբոլային գործունեություն

14.09.2015-ին աշխատել է «Ուրարտու» ՖԱ-ում՝ որպես ֆինանսական գծով տնօրեն:

27.06.2016-ին ընտրվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն, որի պաշտոնը զբաղեցնում է առ այսօր: