Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԵՐԿՈՒ ԽԱՂԵՐՈՒՄ ԷԼ ՕԳՆԵՑԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼ»

21/01/2020

20-ամյա Կարեն Մելքոնյանը հունվարի 21-ին տպավորիչ ցուցանիշ գրանցեց։ Մելքոնյանը մեկ օրվա ընթացքում ոչ միայն խաղաց թե՛ «Ուրարտու»-ի թե՛ «Ուրարտու-2»-ի կազմում այլև գոլ խփեց երկու խաղերում էլ, իսկ «Ուրարտու» - «Վեստ Արմենիա» խաղի ընթացքում նա երկու գոլային փոխանցում կատարեց։ Մենք զրուցել ենք երիտասարդ ֆուտբոլիստի հետ․

ԽԱՂԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

«Այսօր ստացվեց այնպես, որ մասնակցեցի թե՛ «Ուրարտուի», թե՛ «Ուրարտու-2»-ի հանդիպումներին։ Շատ ուրախ եմ, որ երկու խաղերում էլ կարողացա գոլ խփել ու օգնել թիմակիցներիս հաղթանակի հասնել» ։

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղում էինք ուժեղ թիմի հետ։ Նախապատրաստական շրջանում ստուգողական հանդիպումներ անցկացնելը շատ կարևոր է։ Կարծում եմ, որ մենք այսօր լավ խաղացինք ու արդարացրինք սպասելիքները» ։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Թիմը գտնվում է նորմալ մարզավիճակում։ Տղաներից բոլորն էլ իրենց առավելագույնն են անում իրենց մարզավիճակի գագաթնակետին հասնելու համար» :