Not Selected

ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ - ՀԱՅԱՍՏԱՆ 0-1

25/03/2021

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց իր ելույթներն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փոլում։ J խմբի մեկնարկային խաղում մեր ընտրանին մրցակցի հարկի տակ առավելության հասավ Լիխտենշտայնի ընտրանու նկատմամբ 1-0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվեց երկրորդ կեսում։ Ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո սեփական դարպասը գրավեց Լիխտենշտայնի հավաքականի ֆուտբոլիստ Նոա Ֆրոմելտը։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից Արթուր Միրանյանը փոխարինման մտավ հանդիպման 64-րդ րոպեին, Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը պահեստայինների թվում էին, խաղին հայտավորված չէր Հակոբ Հակոբյանը, իսկ Էրիկ Սիմոնյանը բացակայում էր առողջական խնդիրների պատճառով։

Հավելենք, որ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ուժերը կչափի Իսլանդիայի հավաքականի հետ։ Այդ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։