Not Selected

ՋԵՎԱՆ ՉԵԼՈՅԱՆՑԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

31/12/2019

Նոր տարվան ընդառաջ շնորհավորական ուղերձով է հանդես եկել «ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը․

«Հարգելի ֆուտբոլասերներ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի  հարգելի երկրպագուներ,

2020 թվականի նախաշեմին, ես ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Շնորհավորում եմ հատկապես այն երեխաներին, ովքեր մարզվում են մեր ակադեմիայում։

Նոր տարում Ձեզ մաղթում եմ ամենաբարին, խաղաղ երկինք, հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքում։ Հաջողություններ եմ մաղթում մեր ակումբին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Ամենայն բարիք Ձեզ նոր տարում»։