Not Selected

ՌՈՒԱՆԴԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԶԻՋԵՑ ՈՒԳԱՆԴԱՑԻՆԵՐԻՆ

11/10/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդայի հավաքականն Ուգանդայի ընտրանու հետ հոկտեմբերի 11-ին անցկացրեց հերթական հանդիպում և զիջեց նվազագույն 1-0 հաշվով։

«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն ընդգրկվել էր Ռուանդայի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը։

Հավելենք, որ որակավորման փուլում կայացած չորս հանդիպումներից հետո Նիրիսարիկեի հավաքականն իր ակտիվում ունի 1 միավոր և զբաղեցնում է E խմբի 4-րդ հորիզոնականը։