Not Selected

Այսօր նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը

10/12/2019

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի որոշմամբ ամբողջ աշխարհը նշում է Ֆուտբոլի Համաշխարհային օրը: Սա ֆուտբոլիստների, երկրպագուների ու այն մարդկանց տոնն է, որոնք առհասարակ որևէ  կապ ունեն աշխարհի ամենահետաքրքիր ու սկանդալային սպորտաձևի հետ:

Միավորված ազգերի կազմակերպությունը հաշվի է առել այս խաղի հանդեպ սերը աշխարհի տարբեր երկրներում ՝ հույս ունենալով, որ այն կկարողանա արտացոլել և միավորել տարբեր ժողովուրդների ազգային բնավորությունները, որոնք ունեն խաղային ուրույն ոճ և առանձնահատկություն:

Եկեք միասին վերհիշենք մի քանի կարևոր փաստեր հայկական ու միջազգային ֆուտբոլի մասին.

ՖՈՒՏԲՈԼԻ ԾՆՈՒՆԴԸ

Ժամանակակից ֆուտբոլի ծննդավայրը համարվում է Անգլիան: Արդեն 1857թ.-ին հիմնադրվեց առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը՝ «Շեֆիլդը»: Բայց այս պահին ամենատիտղոսակիր ակումբը շոտլանդական «Ռեյնջերսն» է (115 մրցանակ):

1872-ի նոյեմբերի 30-ին առաջին անգամ միջազգային մակարդակով հանդիպում անցկացվեց Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև: 1904-ին Փարիզում հիմնադրվեց ՖԻՖԱ-ն՝ միջազգային սպորտի ղեկավար մարմինը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնադիր-հայրը Ժյուլ Ռոմն է: Սրանով սկիզբ դրվեց ֆուտբոլային պատմության նոր դարաշրջանի: Մինչ ադ մրցանակը հայտնի էր «Նիկա աստվածուհու գավաթ» անունով, Բրազիլիայի հավաքականի՝ աշխարհի առաջնությունում տարած 3-րդ հաղթանակից հետո այս գավաթը ընդմիշտ հանձնվեց նրան ու հետագա պայքարն արդեն շարունակվեց նոր ու ժամանակակից «Աշխարհի գավաթի» համար:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԸ

Ֆուտբոլիստներից շատերը պատմության մեջ են մտնում առանձին դրվագներով՝ ձեռքով գոլեր խփելով, հակառակորդին «կծելով»,  կամ նույնիսկ կրծքավանդակի մեջ խփել իրենց գոլերը - բայց համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ ռեկորդներից մեկը պրոֆեսիոնալ կարիերայում խփած գոլերի քանակն է: Տեսնենք, թե ով է գլխավորում վարկանիշը և ով, երևի թե, դեռ հնարավորություն ունի խախտել այս ռեկորդը:

  1. ժոզեֆ Բեզան (Ավստրիա / Չեխոսլովակիա) - 805 գոլ (1931-1955)
  2. Ռոմարիո (Բրազիլիա) - 772 գոլ (1985-2007)
  3. Պելե (Բրազիլիա) - 761 գոլ (1957-1977)
  4. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա) - 746 գոլ (1943-1966)
  5. Գերդ Մյուլլեր (Գերմանիա) - 735 գոլ (1962-1981)
  6. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) - 725 գոլ (2001 թվական - մինչ օրս)
  7. Լիոնել Մեսսի (Արգենտինա) - 704 գոլ (2003 թվական - առ այսօր)
  8. Ֆերենց Դակ (Հունգարիա) - 576 գոլ (1940-1957)
  9. /10. Ուվե Սելլեր (Գերմանիա) - 575 գոլ (1953-1978)

9./10. Տուլիո դա Կոստա (Բրազիլիա) - 575 գոլ (1988-2012) խաղերի ճշգրիտ թիվը անհայտ է)

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԽՍՀՄ փլուզումից հետո անկախություն ձեռք բերած բոլոր հանրապետություններում ստեղծվեցին ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվեց 1992 թ. հունվարի 18-ին, իսկ ՀՖՖ առաջին նախագահ դարձավ Նիկոլայ Ղազարյանը: Նույն թվականին ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին, իսկ հուլիսի 3-ին` նաև ՖԻՖԱ-ին: Ձևավորվեց նաև Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարգարովը: 1992 թ. Հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը` ընկերական խաղում մրցելով Մոլդովայի հավաքականի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`0:0:

ՄԵՐ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԸ

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականում ամենաշատ հանդիպումներն  է անցկացրել: Սարգիսը ռեկորդակիր է հենց այս թվով՝ 132 խաղ: Ազգային հավաքականի գոլերի թվի վարկանիշն էլ ամեն տարի Հենրիխ Մխիթարյանն է թարմացնում: Այս պահին հայ ֆուտբոլիստի օգտին 29 գոլ է:

Շնորհավորում ենք բոլոր ֆուտբոլասերներին: