«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է
13/05/2020Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ մրցելով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։
Այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։