Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 0-2

14/02/2020
Default ImageՓետրվարի 14-ին «Ուրարտու-2»-ն անցկացրեց հերթական ստուգողական հանդիպումը: Մրցակիցը «Ալաշկերտ-2»-ն էր։ 
 
Առաջին խաղակեսն ընթացավ հավասար պայքարում։ Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեցան, բայց հաշիվը բացել նրանց այդպես էլ չհաջողվեց. 0-0։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց հյուրերն առաջին գնդակը խփեցին։ Գոլի հեղինակ դարձավ Սանդի Ինուսան (1-0):
Չնայած «Ուրարտու-2»-ի ունեցած բազմաթիվ գոլային պահերին՝ խաղի 79-րդ րոպեին «Ալաշկերտ-2»-ը կարողացավ երկրորդ անգամ հաշվի մեջ առաջ անցնել։ Գոլի հեղինակ դարձավ Մհեր Սուքիասյանը (2-0)։
 
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 
 
1-0 Սանդի Ինուսա (48'), 2-0 Մհեր Սուքիասյան (79'):
 
«Ուրարտու-2» Նարեկ Հովհաննիսյան, Էրիկ Ղարիբյան, Էրիկ Սիմոնյան, Արթուր Խաչատրյան, Էրիկ Փիլոյան, Ֆելիքս Խաչատրյան, Փորձարկվող ֆուտբոլիստ, Ռուբեն Եսայան, Գևորգ Տարախչյան, Արթուր Միսկիրջյան, Սամվել Հակոբյան։ 
 
Ստորև ներկայացնում ենք հանդիպման գոլերը․