Not Selected

«Ուրարտու-2» - «Դիլիջան» 5:0. ընկերական հանդիպում

11/09/2019

Not Selected

Երեկ «Ուրարտու» մարզադաշտում «Ուրարտու-2»-ը և «Դիլիջանը» ընկերական հանդիպում անցկացրին, որն ավարտվեց 5:0 հաշվով:
«Ուրարտու-2»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միսկիրիջյանը, իսկ մեկական գոլեր խփեցին Էրիկ Պետրոսյանը, Արսեն Եղիազարյանը և Գոռ Լուլուկյանը:
Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության շրջանակներում հաջորդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ Սիսիանում, «Լեռնային Արցախի» հետ:
Այս պահին «Ուրարտու-2»-ը 16 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է: