Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2» 5-1

31/05/2020

Կարանտինային դադարից հետո իր ելույթները Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում վերսկսեց «Ուրարտու-2»-ը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին։

Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց։ Առաջինն աչքի ընկան «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստները։ Ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Վարդգես Հարությունյանը, մինչև ընդմիջում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել։ Դուբլ ձևակերպեց Էրիկ Պետրոսյանը։

Երկրորդ խաղակեսում Արամ Հակոբյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կարողացան 3 անպատասխան գնդակ հեղինակել։ Սամվել Հակոբյանը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արսեն Եղիազարյանը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 36 միավոր և «Ալաշկերտ-2»-ի հետ կիսում է 6-ից 7-րդ տեղերը։ Հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ը կմրցի «Փյունիկ-2»-ի հետ, այդ հանդիպումը կկայանա հունիսի 4-ին։

 

«ՈւՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2» 5-1

0-1 Վարդգես Հարությունյան (24՛), 1-1 Էրիկ Պետրոսյան (35՛), 2-1 Էրիկ Պետրոսյան (45+2՛ 11մ), 3-1 Սամվել Հակոբյան (50՛), 4-1 Արսեն Եղիազարյան (71՛), 5-1 Սամվել Հակոբյան (87՛)

 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Նարեկ Հովհաննիսյան, 15. Արթուր Խաչատրյան, 3. Էրիկ Ղարիբյան (2․ Արթուր Մելիքյան 80՛), 8. Հրաչյա Գեղամյան, 4. Էրիկ Փիլոյան, 33. Արսեն Սադոյան (17․ Տիգրան Այունց 46՛), 18. Արսեն Եղիազարյան, 6. Էրիկ Վարդանյան (ա) (26․Կարեն Գալստյան 62՛), 20. Ռուբեն Եսայան (5․ Ֆելիքս Խաչատրյան 56՛), 7. Սամվել Հակոբյան, 9. Էրիկ Պետրոսյան (10․ Գոռ Լուլուկյան 46՛):

«ՇԻՐԱԿ-2»․ 55․ Լյովա Կարապետյան, 2․ Վարդան Շահբազյան, 15․ Վարդգես Հարությունյան, 17․ Առլեն Ծատուրյան (60․ Դավիթ Սերոբյան 60՛), 29․ Ստյոպա Գևորգյան (28․ Լևոն Մելքոնյան 46՛ (54․ Սերգեյ Մանուկյան 77՛), 37․ Սերյոժա ՈՒռուշանյան (34․ Խաչիկ Սարգսյան 46՛), 38․ Ալբերտ Դարբինյան, 39․ Լյովա Մրյան, 41․ Վրեժ Թորոսյան (52․ Արկադի Աղանյան 82՛), 47․ Համլետ Մնացականյան, 57․ Սամվել Ղուկասյան։