Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ՈՒԵՖԱ»-Ի ԱՐՏՈՆԱԳԻՐ

27/04/2020

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կայացել է ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Գանձասար-Կապան», «Նոա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները։

ՀՖՖ արտոնագրման բաժնի փորձագետները անցկացրել են համապատասխան քննություն։ Որոշում է կայացվել «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 9 ակումբներին։

Հավելենք, որ այդ արտոնագրերը ակումբներին հնարավորություն են ընձեռնում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2020/2021 թթ ակումբային մրցաշարերի խաղարկությանը։