Not Selected

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

15/10/2021

ՀՖՖ-ն հաստատել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմի ու պատվիրակների անունները։

«Վան» - «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Էմին Բաղյանը։

Հավելենք, որ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Վանի» հետ հանդիպումը կկայանա Չարենցավանի քաղաքային մարզադաշտում հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի ժամը 15։00-ին։