Not Selected

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ԿԽԱՂԱՆՔ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

10/06/2020

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի և Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների օրերն ու ժամերը։

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկու զույգերի պատասխան հանդիպումները նշանակված են հունիսի 24-ին։ «Ուրարտուն» կհյուրընկալվի «Նոային», այդ խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի 17։30-ին։

Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին», այդ հանդիպումը կկայանա հունիսի 28-ին և կմեկնարկի ժամը 19։30-ին։

Ամենայն հավանականությամբ այս խաղերն էլ կանցկացվեն առանց հանդիսականների։