Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

01/10/2020

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների, այդ թվում և Առաջին խմբի առաջնության հանդիպումները հետաձգված են։ Թիմերը շարունակում են մարզումներ անցկացնել, իսկ վաղը «Ուրարտու-2»-ը սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում կանցկացնի «Նորավանքի» հետ։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։