Not Selected

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

11/10/2020

«Ուրարտուն» այսօր ստուգողական խաղ անցկացրեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։ Խաղասկզբից մեր թիմը ակտիվ ու վստահ գործողություններով էր աչքի ընկնում։ Խաղակեսի միջնամասում ճիշտ կազմակերպված գրոհի արդյունքում «Ուրարտուն» կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։ 23-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օլեգ Պոլյակովը։ Մրցակիցը գրոհներ էր կազմակերպում խաղադաշտի բոլոր հատվածներով, մեկ-երկու դրվագներում էլ նրանք կարող էին հաջողության հասնել, սակայն հարվածներն իրենց նպատակակետին չէին հասնում։ Առաջին խաղակեսն ընթացավ գրեթե հավասար խաղով, բայց ավարտվեց հաշվի մեջ «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները սեփական տուգանայինում խախտեցին խաղի կանոններ։ Գոլի հեղինակ դարձած Օլեգ Պոլյակովը, սակայն, չկարողացավ դիպուկ իրացնել վաստակած 11-մետրանոց հարվածը, տանտերերի դարպասապահ Աբակումովը կարողացավ գուշակել հարվածի ուղղությունը։

Հանդիպման 72-րդ րոպեի դիրքային գրոհի շնորհիվ Յուսուֆ Օտուբանջոն հավասարեցրեց խաղի հաշիվը։ Այսպիսով, թիմերի միջև պայքարն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

1-0 Օլեգ Պոլյակով (23'), 1-1 Յուսուֆ Օտուբանջո (72') 

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 25․ Էդգար Գրիգորյան, 15․ Դմիտրի Գուզ (ա), 26․ Աննան Մենսահ, 77․ Էրիկ Սիմոնյան, 6․ Պիտեր Մուտումոսի (30․ Ուգոչուկվու Իվու 72'), 88․ Ջեյմս Սանթոս (18․ Ալեքսանդր Ռադչենկո 63'), 5․ Հակոբ Հակոբյան (8. Մաքսիմ Մաշնյով 88'), 33․ Վիտինյո (Փորձարկվող ֆուտբոլիստ 68'), 29․ Ջեսուկոբիռու Օկոտյե (9․ Եվգենի Կոբզար 35'), 90․ Օլեգ Պոլյակով (20. Գոռ Լուլուկյան 88')։

Պահեստայիններ` Գրիգորի Մաթևոսյան, Եվգենի Օսիպով, Մաքսիմ Մաշնյով, Ուգոչուկվու Իվու,  Էրիկ Փիլոյան, Եվգենի Կոբզար, Գոռ Լուլուկյան, Փորձարկվող ֆուտբոլիստ, Ալեքսանդր Ռադչենկո, Տիգրան Այունց, Էրիկ Պետրոսյան։