Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ «ՆՈՐԱՎԱՆՔԻՆ»

02/10/2020

«Ուրարտու-2»-ն այսօր սեփական մարզաբազայում ստուգողական խաղ անցկացրեց «Նորավանքի» հետ։  Թիմերը խաղադաշտ մտան սև թևկապներով ու հանդիպումը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան մարտում ընկած մեր հերոսների։

Առաջին խաղակեսը թիմերն ակտիվ սկսեցին ու հասցրին վտանգավոր գրոհներ կազմակերպել միմյանց դարպասի ուղղությամբ։ Հանդիպման 29-րդ րոպեին «Նորավանքի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Բենջամին Տեչեն։ Թիմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում «Նորավանքն» ավելի շատ էր գոլային պահեր ստեղծում ու դրանք հասցնում իրենց նպատակին։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները 52-րդ րոպեին կրկնապատկեցին իրենց առավելությունը, աչքի ընկավ փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը։ 78-րդ րոպեին կրկին փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը հաշիվը դարձրեց 3-0, իսկ 80-րդ րոպեին Կարեն Խատուևի խփած գնդակն ապահովեց իր թիմի հաղթանակը խոշոր հաշվով։ «Ուրարտու-2» - «Նորավանք» 0-4:

Հավելենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ Առաջին խմբի առաջնությունը անորոշ ժամանակով հետաձգվել է, իսկ վերսկսման ժամկետները դեռևս հայտնի չեն։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՆՈՐԱՎԱՆՔ» 0-4

0-1 Տեչե (29'), 0-2 Փորձարկվող ֆուտբոլիստ (52'), 0-3 Փորձարկվող ֆուտբոլիստ (78), 0-4 Կարեն Խատուև (80')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1․ Նարեկ Հովհաննիսյան (12․ Գոռ Թոխյան 46'), 5․ Ֆելիքս Խաչատրյան (33․ Էրիկ Ղարիբյան 46'), 2․ Արթուր Մելիքյան, 4․ Էրիկ Փիլոյան (70․ Արման Մարտիրոսյան 73'), 99․ Ռուբեն Աբրահամյան (8․ Գևորգ Գրիգորյան 57'), 28․ Ռոբերտ Բաղրամյան (18․ Գագիկ Մկրտչյան 73'), 26․ Կարեն Գալստյան (16․ Արսեն Խչոյան 73'), 88․ Խարիտոն Այվազյան (13․ Էդգար Ղուլինյան 64'), 20․ Ռուբեն Եսայան (12․ Արա Ջոլաքյան 46'), 11․ Արթուր Միսկիրիջյան (21․ Հարություն Ստեփանյան 64'), 15․ Աբրահամ Պորտուգալյան (14․ Կորյուն Սեդրակյան 58')։

Պահեստայիններ՝  Գոռ Թոխյան, Արա Ջոլաքյան, Արման Մարտիրոսյան, Գևորգ Գրիգորյան, Կորյուն Սեդրակյան, Էդգար Ղուլինյան, Հարություն Ստեփանյան, Ռաֆայել Մովսիսյան, Էրիկ Ղարիբյան, Արսեն Խչոյան, Գագիկ Մկրտչյան: