Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

03/10/2020

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ազգերի Լիգայի ընտրական փուլի հերթական երկու հանդիպումներին։ Մեր ընտրանին հոկտեմբերի 5-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում։ Այս առիթով ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահներ Անատոլի Այվազովն և Արսեն Բեգլարյանը։

Մինչ Ազգերի լիգայում պայքարը շարունակելը, Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հոկտեմբերի 7-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացի Ալբանիայի Ազգային հավաքականի հետ։ Իսկ հոկտեմբերի 11-ին մեր ընտրանին տնային խաղ կանցկացնի Վրաստանի հավաքականի հետ, հոկտեմբերի 14-ին էլ Տալլինում կհանդիպի Էստոնիայի ընտրանուն։ 

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։