Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

03/10/2020

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պատրաստվում է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլին։ Հոկտեմբերի 5-11-ը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Կարեն Մելքոնյանին, Աբրահամ Պորտուգալյանին և Գևորգ Տարախչյանին, «Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ էլ՝ Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ից։  

Հավելենք, որ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական հոկտեմբերի 13-ին արտագնա հանդիպում կանցկացնի Շվեդիայի Մ-21 տարեկանների հավաքականի հետ։