Not Selected

էՐԻԿ ՓԻԼՈՅԱՆ․ «ՈՐԵՎԷ ԹԻՄԻ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ ՉՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ»

03/11/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում արդեն մեկնարկել է երկրորդ շրջանը։ «Ուրարտու-2»-ն այս ընթացքում հասցրեց 8 խաղ անցկացնել, որոնցից 5-ում հաղթանակ տոնեց, 2-ն ավարտեց ոչ-ոքի, և միայն մեկում չկարողացավ միավոր վաստակել։ Առաջին շրջանն ամփոփել ենք թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանի հետ․

 
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԻՄԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առաջնության առաջին հատվածը վատ չստացվեց, 8 խաղերում ընդամենը 1 պարտություն ենք կրել։ Դա առաջին տուրում «Սևանի» հետ խաղում էր, երբ թիմը նոր մարզչի գլխավորությամբ և նոր կազմով առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում։ Կարծում եմ՝ պատճառը սա էր, իսկ հաջորդ խաղերում արդեն ավելի լավ սկսեցինք միմյանց հասկանալ ու ավելի վստահ հանդիպումներ անցկացրինք»։ 

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինձ թվում է՝ չկա մի թիմ, որին կարող ենք թերահավատորեն մոտենալ, ու նույն կերպ որևէ թիմ չի կարող մեր մասին մտածել։ Միանշանակ, պայքարը մեծ է ու մինչ մրցաշրջանի ավարտն էլ մեծ է լինելու, ամենակարևորը՝ չհանձնվենք ու մեր ուժերի առավելագույն չափով ցույց տանք այն, ինչի ընդունակ ենք։ Երկրորդ շրջանում աշխատելու ենք շտկել այն թերությունները, որոնք այս ընթացքում եղել են»։

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ժամանակ առ ժամանակ ընդգրկվում եմ գլխավոր թիմի կազմում, մարզվում եմ նրանց հետ։ Թիմում փորձառու ֆուտբոլիստներ են հավաքված, և ինձ համար շատ մեծ օգուտ է նրանց հետ մարզվել։ Վստահաբար կարող եմ  ասել նաև, որ «Ուրարտու-2»-ում էլ բավական լավ ու հեռանկարային ֆուտբոլիստներ են հավաքված, և յուրաքանչյուրից էլ սովորելու բաներ կան»։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

«Շատ կարևոր է, որ այս շրջանում լինենք զգույշ, որովհետև ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսի հետևանքով հանդիպումներ են հետաձգվում, ինչը ազդում է առաջնության կանոնավոր տեմպի վրա։ Պետք է պահպանենք բոլոր անհրաժեշտ կանոններն ու հնարավորինս զերծ մնանք վարակվելուց»։