Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ Բ ԽՄԲԻ ՀԱՂԹՈՂ

01/07/2020

Հայաստանի Կանանց ֆուտբոլի առաջնության Բ խումբը կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված ժամկետից շուտ ավարտվեց։ Այդ մրցաշարում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ» թիմն ուներ լավագույն ցուցանիշը։ Անցկացնելով 5 հանդիպում Քնարիկ Գրիգորյանի սաները տոնել էին 5 հաղթանակ, խփելով 62 և բաց թողնելով ընդամենը 1 գոլ։

ՀՖՖ-ն այդ մրցաշարը ժամկետից շուտ ավարտելու որոշում կայացրեց ու քանի որ լավագույն արդյունքները «Ուրարտու-աղջիկներ» թիմինն էին, հենց նրանք էլ ճանաչվեցին մրցաշարի հաղթող։

Այդ կապակցությամբ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում կազմակերպվեց մեդալների և գավաթի հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը, ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պատասխանատու Լիլիթ Մուրադյանը, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմի խաղացող Հակոբ Հակոբյանը, «Ուրարտուի» ակադեմիայի ղեկավար օղակի ներկայացուցիչներ և այլք․․․

Միջոցառումն անցկացվում էր անվտանգության բոլոր կանոններին համապատասխան։

Բացման խոսքով հանդես եկավ ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը, որը նախ շնորհավորեց ֆուտբոլիստուհիներին ու նշեց, որ առաջնություն հաղթելը մեկ բան է, իսկ չեմպիոնական տիտղոսը պաշտպանելը մեկ այլ բան, պետք է ամեն ինչ անել, որպեսզի չեմպիոնական գավաթը միշտ լինի «Ուրարտուինը»։ Թիմի գլխավոր մարզիչ Քնարիկ Գրիգորյանն էլ նշեց, որ ապագայում ամեն ինչ կանեն գավաթը «Ուրարտուում» պահելու համար։

Մրցաշարի լավագույն ռմբարկու էր ճանաչվել Լուսինե Կոստանյանը, որը 5 խաղում 21 գոլ էր հեղինակել, հենց նրան էլ հանձնվեց առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը։