Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆՔ»

25/07/2020

«Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) զրուցել ենք «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ.

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ կարևոր է, որ արդեն երկրորդ անգամ ենք հաղթանակ տոնում։ Նման հանդիպումներն այս շրջանում օգնում են վստահ մոտենալ առաջնությանը։ Կարելի է ասել, որ հիմա լավ մարզավիճակ հավաքելու ճանապարհին ենք։ Կփորձենք հաջորդ խաղերում էլ հաղթել ու բարելավել մեր խաղը, որովհետև ունենք նոր խաղացողներ և շատ կարևոր է խաղակցվածությունը բարելավելն ու խաղադաշտում միմյանց ավելի լավ հասկանալը»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նորեկներից մի քանիսի հետ մոտ 10 օր է՝ մարզվում ենք, ինչ-որ չափով արդեն հասկանում ենք միմյանց, հուսով եմ այն ավելի կբարելավվի, իսկ մակարդակի մասին դեռ կասեմ, որ լավ ֆուտբոլիստներ են և հույս ունենք՝ օգտակար կլինեն թիմին»։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ինչ-որ չափով դժվարություն կար այս շրջանում, քանի որ գրեթե չենք հանգստացել, բայց դրան էլ կարող ենք սովորել: Ինձ թվում է՝ արդեն բոորս էլ պատրաստ ենք, մարզումներին ծանրաբեռնվածությունն այնպես է բաշխված, որ բոլորս էլ պատրաստ ենք նոր մրցաշրջանին»։