Not Selected

«ՈւՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 0-1

27/07/2020

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին «Ուրարտու-2»-ը սեփական մարզաբազայում ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց։ Մրցակիցը «Արարատ-Արմենիա-2»-ն էր։

Սա Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ «Ուրարտու-2»-ի առաջին հանդիպումն էր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ուրարտու-2»-ը համալրվել է ակումբի ակադեմիայի ավագ տարիքի ֆուտբոլիստներով և արդեն այս խաղում նրանք խաղաժամանակ ստացան։

Հանդիպումն ընդհանուր հաշվով անցավ հավասար պայքարում։ Խաղի միակ գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում։ 65-րդ րոպեին հեռահար հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վահրամ Մախշուդյանը։

Ընդունած գոլից հետո «Ուրարտու-2»-ը սկսեց ավելի ակտիվ գործել, ստեղծվեցին մի շարք վտանգավոր պահեր, բայց նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Ուրարտու-2» - «Արարատ-Արմենիա-2» 0-1:

«ՈւՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 0-1

0-1 Վահրամ Մախշուդյան (65')

«ՈւՐԱՐՏՈՒ-2». Նարեկ Հովհաննիսյան (Հրաչ Սահակյան 46'), Ֆելիքս Խաչատրյան (Գևորգ Գրիգորյան 46'), Էրիկ Փիլոյան (Արման Մարտիրոսյան 46'), Արթուր Մելիքյան (Էրիկ Սիմոմյան 46'), Արա Ջոլակյան (Գևորգ Արաբյան 46'), Գոռ Լուլուկյան (Կարեն Գալստյան 46'), Փորձարկվող ֆուտբոլիստ (Ալեն Պողոսյան 46' (Էրիկ Փիլոյան 78'), Էդգար Ղուլինյան (Արթուր Միսկիրիջյան 46'), Ռուբեն Եսայան (Արայիկ Էլոյան 46' (Ֆելիքս Խաչատրյան 66'), Կորյուն Սեդրակյան (Սամվել Հակոբյան 46'), Հարություն Ստեփանյան (Լևոն Բաշոյան 46' (Գոռ Լուլուկյան 66')։