Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԼՈՌԻ»․ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12/08/2020

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան։ 1-ին տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի Վանաձորի «Լոռիին»։ Այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում օգոստոսի 17-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին։ 

Բոլոր այն լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել այս հանդիպումը, կարող են մինչև օգոստոսի 16-ն իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։ Հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգներն անցկացվելու են հեռավար կարգով։ Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 99-16-90-10: