Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

14/08/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/2021 մրցաշրջանի առաջին տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվել էր «Սևան»-ին։ Ռոբերտ Արզումանյան գլխավորությամբ սա թիմի առաջին պաշտոնական խաղն էր։

 

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Սևանի» ֆուտբոլիստները, հենց նրանք էլ տիրում էին նախաձեռնությանը ողջ առաջին խաղակեսի ընթացքում, բայց չի կարելի ասել, որ առաջին խաղակեսը հարուստ էր վտանգավոր պահերով։ 14-րդ րոպեին անհամաձայնեցված գործողությունների հետևանքով ինքնագոլի հեղինակ դարձավ Էրիկ Փիլոյանը՝ 1-0։

«Ուրարտու-2»-ը երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ սկսեց գործել, ինչն էլ հանգեցրեց նրան, որ ստեղծվեցին մի շարք վտանգավոր պահեր։ Գոլ խփելու շատ լավ հնարավորություն ուներ Կարեն Գալստյանը, բայց վերջինիս հարվածից հետո «Սևանի» դարպասապահը հետ մղեց գնդակը։ Որոշ ժամանակ անց էլ բազմաքայլ կոմբինացիոն գրոհը կարող էր տրամաբանական ավարտին հասցնել Սամվել Հակոբյանը, սակայն անչափ նպաստավոր դիրքից նա էլ վրիպեց։

Հանդիպման վերջնամասում «Սևանի» ֆուտբոլիստները զարգացրին իրենց հաջողությունը։ 88-րդ րոպեին Վիուլեն Այվազյանը գրավեց դարպասը, իսկ 2 րոպե անց էլ Հակոբ Լոռեցյանը դրեց այս հանդիպման վերջակետը։ «Սևան» - «Ուրարտու-2» 3-0։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի սեպտեմբերի 19-ին։ Մրցակիցը «Շիրակ-2»-ն է։ Այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18։30-ին։

«ՍԵՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-0

1-0 Էրիկ Փիլոյան (ԻԳ 14'), 2-0 Վիուլեն Այվազյան (88'), 3-0 Հակոբ Լոռեցյան (90'+)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Գրիգորի Մաթևոսյան, 4․ Էրիկ Փիլոյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 2․ Արթուր Մելիքյան (14․ Կորյուն Սեդրակյան 86'), 12․ Արա Ջոլաքյան (24․ Ժոզեֆ Սանդեյ 42') , 28․ Ռոբերտ Բաղրամյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 26․ Կարեն Գալստյան, 10․ Գոռ Լուլուկյան, 11․ Արթուր Միսկիրիջյան (3․ Հովհաննես Թոփալյան 86'), 7․ Սամվել Հակոբյան (9․ Էրիկ Պետրոսյան 64')։

Պահեստայիններ՝ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 9․ Էրիկ Պետրոսյան, 13․ Էդգար Ղուլինյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 3․ Հովհաննես Թոփալյան, 24․ Ժոզեֆ Սանդեյ, 14․ Կորյուն Սեդրակյան։

«ՍԵՎԱՆ»․ 13․ Անուշավան Թարվերդյան, 99․ Մհեր Սահակյան (77․ Վլադիմիր Բաբայան 90'), 19․ Արման Մանուկյան (10․Արեգ Ազատյան 65'), 26․ Հովիկ Ներսեսյան, 20․ Դավիթ Ելոև (5․ Ալեքսեյ Կայուկով 72'), 3․ Հակոբ Լոռեցյան, 33․ Համլետ Ասոյան, 9․ Արամ Լոռեցյան (18․Սարգիս Դավեյան 90'), 14․ Արմեն Դերձյան (8․ Դավիթ Մայիլյան 72'), 22․ Վիուլեն Այվազյան, 11․Գեղամ Թումբարյան (7․Արամ Սարգսյան 65')։

Պահեստայիններ՝ 12․ Դավիթ Երանոսյան, 77․ Վլադիմիր Բաբայան, 18․Սարգիս Դավեյան, 10․Արեգ Ազատյան, 7․Արամ Սարգսյան, 8․ Դավիթ Մայիլյան, 5․ Ալեքսեյ Կայուկով: