Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԼՈՌԻ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

14/08/2020

ՀՖՖ-ն հրապարակել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

«Ուրարտու» - «Լոռի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արթուր Սաֆարյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Վահան Բերակչյանը։

Հավելենք, որ առաջին տուրի «Ուրարտու» - «Լոռի» հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում օգոստոսի 17-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խաղը կանցկացվի առանց հանդիսականների: