Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎ․ «ԹԻՄԱԿԻՑՆԵՐՍ ՕԳՆԵՑԻՆ, ՈՐ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԵՐՍ ԽՓԵՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ»

08/08/2020

«Ալաշկերտի» հետ ստուգողական խաղում (3-1) «Ուրարտուի» նորեկ Օլեգ Պոլյակովը 3 րոպեում դուբլ ձևակերպեց, իսկ խաղից հետո էլ պատասխանեց մեր հարցերին․

ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Սա ընկերական հանդիպում էր, այս խաղերում արդյունքը կարևոր չէ, մենք փորձում ենք փոխհամագործակցությունը զարգացնել, ինչ-որ բաներ հնարավոր է, որ դեռ չեն ստացվում, բայց գիտենք, թե ինչի վրա պետք է աշխատենք։ Այն, որ երեք րոպեում երկու գոլի հեղինակ դարձա, թիմակիցներիս շնորհքն է։ Նրանք ինձ օգնեցին, որպեսզի կարողանամ առաջին գոլերս խփել «Ուրարտուի» կազմում»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մեկ ամսա ընթացքում մենք բավականին լրջորեն նախապատրաստվել ենք։ Մինչ առաջնության մեկնարկը դեռ ժամանակ կա, ուստի պետք է կատարելագործենք այն ամենը, ինչը դեռ լավ չի ստացվում։ Ես կարծում եմ, որ այս պահին էլ մենք պատրաստ ենք մրցաշրջանի մեկնարկին, բայց միշտ ավելացնելու տեղ կա»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Միմյանց հետ հարաբերությունները լավն են, այս խաղից էլ երևաց, որ խաղակցվածությունն աստիճանաբար կատարելագործվում է։ Ինքս էլ նորեկ եմ այս ակումբում, բայց կարող եմ, ասել, որ արդեն լիարժեքորեն հարմարվել եմ թիմին ու գիտեմ նաև՝ ինչ է պահանջում մարզիչը մեզնից»։