Not Selected

ՀԱՅՏՆԻ Է «ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ

29/09/2020

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, կայացավ ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստը, որի ժամանակ որոշում ընդունվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջնության հանդիպումների կայացման վերաբերյալ, ըստ որի VBET Հայաստանի Պրեմիեր լիգան չի դադարեցվելու։ Այսպիսով, 6-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» խաղը կայանալու է սեպտեմբերի 30-ին Ձորաղբյուրի մարզադաշտում և մեկնարկելու է 16։15-ին։

Հավելենք, որ 6-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի պատիվ սահմանին ընկած մեր զինվորների, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սև ժապավեններ։

Նշենք նաև, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրում տիրող ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կարող են հետաձգվել։