Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

01/10/2021

Հայաստանի կանանց Մ-19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաքի վերջին օրը ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-աղջիկներ» թիմի հետ։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 6-1 հաշվով։

«Ուրարտու-աղջիկներ» թիմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիները նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Սոնա Դանիելյանը խաղն սկսեց մեկնարկից և 85 րոպե անցկացրեց խաղադաշտում, իսկ Դորին Բեթսարքեսղարաղեզը, Աննա Խաչատրյանը և Ինեսա Անտոնյանը խաղադաշտ մտան հանդիպման վերջին րոպեներին։ Դարպասապահ Յանա Հարությունյանն էլ հայտավորված էր հանդիպմանը։