Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

01/10/2021

Հոկտեմբերի 4-ից 12-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանին, Նարեկ Աղասարյանին, Սերգեյ Մկրտչյանին և Էրիկ Սիմոնյանին։

Հավելենք, որ հավաքի ընթացքում մեր ընտրանին Երևանում կանցկացնի 2023 թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները։ Հոկտեմբերի 7-ին թիմը կհանդիպի Սերբիայի, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 տարեկանների հավաքականների հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։