Not Selected

ՀՐԱՉ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՍԱՐԳԻՍ ԻՍՐԱԵԼՅԱՆԻՆ

15/10/2021

Հոկտեմբերի 15-ին իր ծննդյան 70-րդ տարեդարձն է նշում «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից մեկը` ակումբի նախկին նախագահ Սարգիս Իսրաելյանը։ Այդ կապակցությամբ ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը շնորհավորական նամակ է ուղարկել․

 

«Հարգելի' Սարգիս Իսրաելյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տարեգրությունում Ձեր անունը գրված է ոսկե տառերով, քանի որ Դուք եղել եք ակումբի հիմնադրման ու կայացման ռահվիրաներից մեկը։ Երկար տարիներ զբաղեցրել եք Ձեր հարազատ գյուղի անունը կրող ակումբի՝ «Բանանցի» նախագահի պաշտոնը և այդ տարիներին մեծ նվիրումով ներգրավված եք եղել ակումբի զարգացման ու կայացման աշխատանքներին։ Հարկ եմ համարում նշել, որ Ձեր ղեկավարած տարիներին ակումբը զգալի առաջընթաց է գրանցել ինչպես զարգացման, այնպես էլ ենթակառուցվածքների ստեղծման ու կայացման տեսանկյունից։

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` կատարած աշխատանքի, դրսևորած նվիրումի և ներդրած ջանքերի համար։ Ձեր և ակումբի մյուս նվիրյալների կատարած աշխատանքը մեզ առաջընթաց գրանցելու և ունեցած պայմաններն ու ենթակառուցվածքները զարգացնելու և կատարելագործելու հիմք ու շարժառիթ են տալիս։

Կրկին շնորհավորելով Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմի անունից Ձեզ մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն և երկար տարիների կյանք»։