Not Selected

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ՝ «ՍԵՎԱՆԻ» ՀԵՏ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

26/10/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Սևանին» և գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց։

Առաջնության առաջին շրջանում այս թիմերը հանդիպել էին երկրորդ տուրի շրջանակում։ Այս խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ առավելության էր հասել 4-1 հաշվով։

Հանդիպումը տեխնիկական խնդիրների պատճառով մեկնարկեց նշանակված ժամից 46 րոպե ուշ։ Խաղի տեմպն խաղակեսի առաջին հատվածում ցածր էր, վտանգավոր պահերն էլ քիչ էին։ Բայց, խաղակեսի վերջում և երկրորդ խաղակեսի ընթացքում թիմերը բազմաթիվ պահեր ունեին հաշիվը բացելու։ Սակայն 85 րոպեի դրությամբ չբացված հաշիվը ենթադրում էր լարված վերջաբան։ Հանդիպման ավարտից 5 րոպե առաջ «Ուրարտուն» մնաց 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Լիվիո Միլտսը, որից հետո տանտերերը սկսեցին ամբողջ ուժով հարձակվել։ Մերոնց հաջողվեց վերջին րոպեներին գնդակ չընդունել սեփական դարպասը․ «Սևան» - «Ուրարտու»՝ 0-0։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 14 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ Հավելենք, որ հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնենք մեր հարկի տակ՝ հյուրընկալելով «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։

«ՍԵՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-0

«ՍԵՎԱՆ». 65․ Դիդի, 5․ Վահե Մուրադյան, 3․ Արթուր Քարտաշյան, 25․ Տիմուր Ռուդոսելսկի (11․ Գևորգ Տարախչյան 46’), 40․ Լուիս Մատեուս (14․ Էբրիմա Ջատտա 88’), 22․ Բիկոու Բիսսաինտե, 2․ Արթուր Դանիելյան, 8․ Անդրե Լիմա, 98․ Կոստա Ալեքսիչ (77․ Բաբու Չամ 67’), 18․ Ֆիլիպ Դուրանսկի, 28․ Կլաուդիր Մարինի Ջունիոր (ա)։

Պահեստայիններ՝  1․ Մարկո Դրոբնյակ, 33․ Սուրեն Ալոյան, 14․ Էբրիմա Ջատտա, 9․ Մհեր Սահակյան, 77․ Բաբու Չամ, 15․ Իսահ Ալիյու, 17․ Իբրահիմ Աբուբակար, 11․ Գևորգ Տարախչյան, 10․ Ղուկաս Պողոսյան, 21․ Արթուր Ավագյան, 7․ Օլաոլուվա Օջետունդե, 6․ Նարեկ Ասլանյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 36. Խարիտոն Այվազյան (2. Նանա Անտվի 64’), 15. Աննան Մենսահ, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 14. Պյոտր Տեն, 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան, 5․ Հակոբ Հակոբյան (ա), 21․ Նարեկ Գրիգորյան (10․ Կարեն Մելքոնյան 64’), 23. Լիվիո Միլտս, 90. Օլեգ Պոլյակով։

Պահեստայիններ՝  96. Անատոլի Այվազով, 77. Էրիկ Սիմոնյան, 4. Արմեն Մանուչարյան, 2. Նանա Անտվի, 95. Վարդան Արզոյան, 25. Էդգար Գրիգորյան, 10․ Կարեն Մելքոնյան, 6. Պիտեր Մուտումոսի, 19. Սերգեյ Մկրտչյան, 33. Վիտինյո, 20. Գոռ Լուլուկյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան: