Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆՔ ՈՒ ՁԳՏՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՂԹԵԼ»

26/10/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Սևանի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքի մասին իր կարծիքն է հայտնել Ռոբերտ Արզումանյանը։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ծանր խաղ ստացվեց, առաջին խաղակեսում շատ բաներ չէին ստացվում, բայց որքան էլ որ «Սևանը» վատ չէր խաղում գնդակով, այնուամենայնիվ, իրական հնարավորություն նրանք չունեցան։ Երկրորդ խաղակեսում լավ հնարավորություններ ունեցանք, որոնք կարող էինք օգտագործել։ Խաղավերջում էլ տասը հոգով մնացինք, տղաները մեծ աշխատանք կատարեցին պաշտպանությունում ու կարողացան պահել հաշիվը՝ չնայած նրան, որ հնարավորություն ունեինք և ձգտում էինք հաղթել»։ 

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՈՒՇ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական խնդիրների պատճառով հանդիպումը մոտ 50 րոպե ուշ մեկնարկեց, որը երկու թիմերի վրա էլ հավասարապես ազդեց, երկուսն էլ ծանր մտան խաղի մեջ։ Չգիտեմ՝ որքանով դա պատճառ հանդիսացավ, բայց մենք չխաղացինք այն խաղը, որը պլանավորել էինք, ստացվեցին շատ բաներ, որոշ բաներ էլ չստացվեցին, բայց գոլային պահերը, կարծում եմ, մեզ մոտ ավելի շատ էին»։