Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

07/10/2021

Հոկտեմբերի 12-ից Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Թիմի գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Ղազարյանին, Լևոն Բաշոյանին, Ալիկ Հովհաննիսյանին, Արմեն Երանոսյանին և Խաչիկ Մարգարյանին։

Հավելենք, որ մեր ընտրանին հոկտեմբերի 14-ից 22-ը ՈՒԵՖԱ-ի Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմեկնի Բելառուս, որտեղ հոկտեմբերի 16-ին կհանդիպի Անգլիայի, 19-ին՝ Սլովակիայի, իսկ 22-ին՝ Բելառուսի իր հասկակիցների հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին։