Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՂՋԻԿՆԵՐԻ ՆՈՐ ԹԻՄ ՈՒՆԻ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

11/11/2021

Հայաստանի կանանց առաջնություններում «Ուրարտուն» աղջիկների երկու թիմ է ներկայացնում։ «Ուրարտու-աղջիկների» մինչև 12 տարեկանների թիմը վերջերս է կազմավորվել։ Թիմում ընդգրկված են 28 ֆուտբոլիստուհիներ, որոնք իրենց տարիքային խմբում լավագույնն են։ Մեր աղջիկներն ընթացիկ մրցաշրջանում մինչ այժմ անցկացրած բոլոր խաղերում հաղթանակներ են տոնել և խմբի միանձնյա առաջատարն են։

Թիմի մարզիչ Գայանե Ավագյանը պատմել է նոր թիմի ձևավորման, առաջնությունում նրանց ելույթների և նպատակների մասին։

Դիտեք «Ուրարտուի» աղջիկների նոր թիմի մասին պատմող տեսանյութը․