Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

21/11/2021

Vbet Հայաստանի Գավաթի 1/4-րդ եզրափակչում «Ուրարտուն» 2-0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ։ Մեր թիմի գոլերը հեղինակեցին Ջոնել Դեսիրեն և Հակոբ Հակոբյանը։ 

«Ուրարտուն» սկսեց իր ելույթները Հայաստանի գավաթի համար պայքարում՝ 1/4-րդ եզրափակչում ընդունելով «Ալաշկերտին»։ Առաջնությունում կայացած նախորդ խաղի համեմատ՝ «Ուրարտուի» մեկնարկային կազմում փոփոխություններ չկային։ Մերոնք բավական ակտիվ սկսեցին պայքարը՝ խաղասկզբից վտանգավոր պահերով սպառնալով մրցակցի դարպասին։ Մեր ֆուտբոլիստները դիրքային գեղեցիկ գրոհներով առաջ էին շարժվում՝ ստիպելով «Ալաշկերտին» իր պահերը ստեղծել հակագրոհների միջոցով։

Հերթական գրոհի արդյունքում նպաստավոր դիրքում հայտնված Օլեգ Պոլյակովը գնդակն ուղարկեց Ջոնել Դեսիրեին, որն էլ եզրափակեց գորհը՝ գրավելով Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։ Դեսիրեն վերջին երկու խաղերում իր 4-րդ գոլը հեղինակեց։

Թիմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի զգույշ էր գործում՝ վերահսկելով իրավիճակը պաշտպանությունում, բացի այդ, վտանգավոր պահեր ստեղծելով մեր դարպասի մոտ։ Սակայն մրցակցի հարվածներն այդքան էլ դիպուկ չէին ստացվում, այլ դեպքերում էլ վստահ էր խաղում «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը։ Հանդիպման 78-րդ րոպեին Հակոբ Հակոբյանը դիպուկ հարվածով 2-րդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը՝ կրկնապատկելով թիմի առավելությունը։ Սա Հակոբյանի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։ Հանդիպման վերջնամասում խաղաժամանակ ստացավ Արթուր Միրանյանը, որն օգոստոսից ի վեր բացակայում էր վնասվածքի պատճառով։

Ոչ մի հնարավորություն չտալով հյուրերին՝ մեր տղաները վստահ հաղթանակի հասան ու դուրս եկան Vbet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 2-0

1-0 Ջոնել Դեսիրե (30'), 2-0 Հակոբ Հակոբյան (78՛)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2. Նանա Անտվի, 4․ Արմեն Մանուչարյան (19․ Սերգեյ Մկրտչյան 65'), 67․ Վադիմ Պարամոնով, 14. Պյոտր Տեն, 5․ Հակոբ Հակոբյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան, 21. Նարեկ Գրիգորյան (33. Վիտինյո 65'), 90. Օլեգ Պոլյակով (25. Էդգար Գրիգորյան 82'), 12․ Ջոնել Դեսիրե (22․ Արթուր Միրանյան 82')։

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 77․ Էրիկ Սիմոնյան, 25. Էդգար Գրիգորյան, 36․ Խարիտոն Այվազյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 20. Գոռ Լուլուկյան, 10. Կարեն Մելքոնյան, 28. Ռոբերտ Բաղրամյան, 22․ Արթուր Միրանյան, 33․ Վիտինյո։

«ԱԼԱՇԿԵՐՏ»․ 22․ Օգնյեն Չանչարևիչ, 2․ Տիագո Կոելյո, 5․ Բորիս Կադիո, 3․ Տարոն Ոսկանյան, 33․ Դեյան Բոլյևիչ, 21․ Արտակ Գրիգորյան (ա) (17․ Արտակ Եդիգարյան 76'), 9․ Ռումյան Հովսեփյան (20․ Աղվան Պապիկյան 46'),  95․ Մարկո Միլինկովիչ (15․ Իսմայիլ Ֆոֆանա 76'), 7․ Վանգու Գոմե,  70․ Ժոզե Էմբալո, 10․ Ալեքսանդար Գլիշիչ (27․ Դավիդ Խուրցիձ 46')։

Պահեստայիններ՝  1․ Դավիդ Յուրչենկո, 25․ Տիգրան Ոփանյան, 99․ Նիկիտա Տանկով, 55․ Վլադիսլավ Կրյուչկով, 94․ Արտյոմ Գյուրջյան, 27․ Դավիդ Խուրցիձե, 96․ Էրիկ Սողոմոնյան, 17․ Արտակ Եդիգարյան, 16․ Վինսենտ Բեզեկուր, 86․ Ռեյս Կարդոսո, 20․ Աղվան Պապիկյան։