Not Selected

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

27/11/2021

ՀՖՖ-ն հաստատել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմի ու պատվիրակների անունները։

«Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Միքայել Հասրաթյանը։

Հավելենք, որ «Փյունիկի» հետ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 28-ին և կմեկնարկի ժամը 18։00-ին։