Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ

08/11/2021

Այսօր` նոյեմբերի 8-ին, իր ծննդյան 18-ամյակն է նշում «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմը շնորհավորում է ֆուտբոլիստին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթում հաղթական ելույթներ ու բազում ձեռքբերումներ կարիերայում։

Հավելենք, որ «Ուրարտուի» սանը գլխավոր թիմի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին կայացած «Շիրակ» - «Ուրարտու» խաղում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 4 պաշտոնական հանդիպման։